Մեդիա անդրադարձ. HALDE․ Ինչպես է Քարի լճում հնացվող գինին միավորում Maran-նն ու Wilco-ն

GastroVino-ն անդրադարձել է Maran Winery-ի՝ Արագած լեռան Քարի լճում գինու ստորջրյա հնեցման HALDE նախագծին և Wilco-ի հետ գործընկերության երկրորդ տարվան: Հոդվածում HALDE-ի համահիմնադիր Ֆրունզ Հարությունյանը ներկայացրել է նախագծի ստեղծման և զարգացման պատմությունը՝ 2020 թվականի առաջին գիտափորձերից մինչև այսօրվա բազմամյա հնեցման տեխնոլոգիան, իսկ Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան խոսել է երկու ընկերությունները միավորող արժեքների մասին:

 

Ֆրունզը պատմել է, թե ինչպես է HALDE-ը ներքին գիտափորձից, որի նպատակն էր պարզել, թե արդյոք ջրի տակ հնեցումը բարելավում է գինու որակը, վերածվել սահմանափակ քանակությամբ տարեկան թողարկման, որը հնեցվում է հայկական տեղածին Արենի խաղողից և ամեն տարի նշանավորվում լճի ափին անցկացվող հատուկ արարողությամբ: Նա անդրադարձել է նաև HALDE-ի այս արարողության շրջանակում Wilco-ի հետ արդեն երկրորդ տարին անընդմեջ գործընկերությանը:

Իրինան պատմել է, թե ինչու է այս գործընկերությունը կարևոր Wilco-ի համար՝ մատնանշելով այն ընդհանուր արժեքները, ինչպիսիք են համբերությունը, երկարաժամկետ տեսլականը և ընտանեկան ավանդույթների պահպանումը, որոնք միավորում են Maran Winery-ն և կապիտալի կառավարման Wilco-ի մոտեցումը: Նա այս համագործակցությունը բնորոշել է որպես Wilco-ի հիմնական բիզնես գործունեությունից դուրս Հայաստանի մշակութային և սոցիալական միջավայրին ինտեգրվելու կարևոր միջոց, ինչպես նաև զուգահեռ է անցկացրել գինեգործության համբերատար, սերնդեսերունդ փոխանցվող բնույթի և ընկերության ներդրումային փիլիսոփայության միջև:

 

Կարդացեք ամբողջական հոդվածը GastroVino-ի կայքում:

Վերջին նորություններն ու թարմացումները

Վերջին թարմացումը՝ 26.08.2026 12:25