Մեդիա անդրադարձ. Օլգա Օմելչենկոյի հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

Wilco-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն հարցազրույց է տվել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը՝ Հայաստանում կապիտալի կառավարման (wealth management) մշակույթի զարգացման թեմայով: Քննարկվել է, թե ինչպես է շուկայի ուշադրությունը ակտիվների ծավալներից և հաշիվների քանակից տեղափոխվում դեպի վստահության ձևավորումն ու երկարաժամկետ ֆինանսական պլանավորումը, և թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ գլոբալ կապիտալ ներգրավելու և պահպանելու համար։

 

Օլգան անդրադարձել է նաև «mass affluent» (միջինից բարձր եկամուտ ունեցող) սեգմենտի աճի ներուժին և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կապիտալի հանգույցի դիրքավորմանը:

 

Քննարկվել են նաև HNWI և UHNWI հաճախորդների հիմնական ակնկալիքները կապիտալի կառավարման գործընկերոջից, ինչպես նաև Wilco-ի մոտեցումը՝ դասական բրոքերային գործունեությունից անցնելով դեպի ավելի լայն ծառայությունների, ինչպիսիք են ընտանեկան կառավարումն (family governance) ու իրավահաջորդության պլանավորումը (succession planning):

 

Կարդացեք ամբողջական հարցազրույցը «ԱՌԿԱ»-ի կայքում:

Վերջին նորություններն ու թարմացումները

Վերջին թարմացումը՝ 26.08.2026 12:28